Թուրքիայում դժգոհ են «Հայեր, ներե'ք մեզ» նախաձեռնության հեղինակների դեմ գործ չհարուցելու դատախազության որոշումից 4 փետրվարի 2009 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Թուրք հասարակության ներկայացուցիչները դժգոհություն են հայտնել «Հայեր, ներե'ք մեզ» նախաձեռնության հեղինակների դեմ գործ չհարուցելու Անկարայի դատախազության որոշումից: Նրանք հայցով դիմել են Անկարայի Սինչան մարզի դատարան` հայտարարելով, որ դատախազությունը մանրակրկիտ հետաքննություն չի վարել, եւ արշավի նախաձեռնողները նույնիսկ չեն հարցաքննվել, հաղորդում է Anatolian Agency-ն: «Հայեր, ներե'ք մեզ» կոչը զետեղվել է Ինտերնետում դեկտեմբերի 15-ին եւ արդեն հավաքել է շուրջ 30 հազար ստորագրություն: Արշավի նախաձեռնողներն են շուրջ 200 հայտնի թուրք ակադեմիկոսներ, լրագրողներ, գիտնականներ ու գրողներ: Հունվարի սկզբին Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել հայ ժողովրդից ներողություն խնդրելու ակցիայի գործով, ղեկավարվելով Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով «թուրք ազգին վիրավորելու» մասով: Սակայն Անկարայի դատախազը մերժել է նախաձեռնողներին քրեական պատասխանատվության կանչելու պահանջը: «Դատախազությունը որոշեց, որ հարկ չկա քրեական գործ հարուցել այդ անձանց հանդեպ այն հիման վրա, որ ժողովրդավարական հասարակության մեջ խոսքի ազատությունը ենթադրում է նաեւ հակառակ կարծիքի արտահայտում»,-ասվում է Անկարայի դատախազության հայտարարության մեջ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |