«ՎԵՈՆ Արմենիան» գնելու համար Եսայաններին մրցակից է հայտնվել31 հուլիսի 2020 - 13:41 AMT PanARMENIAN.Net - «Նովաթել» ընկերությունը հայտնել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ՝ ՀՀ-ում Բիլայն բջջային օպերատորի 100% բաժնեմասը ձեռք բերելու իր «լրջագույն ցանկության մասին»։ «Նովաթելը» բարձր է գնահատում «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության ինժեներատեխնիկական և սպասարկող անձնակազմի որակավորումը, պատրաստակամ է ընկերությունն արդյունավետ կառավարել: «Գերակա կհամարվի բաժանորդների թվի աճը և կապի որակի բարելավումը ներդրումային ծրագրերի շրջնակում»,- ասում են ընկերությունում։ PanARMENIAN.Net ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչ Մինաս Երզնկյանը հայտնեց, որ ընկերությունը նորաստեղծ է։ Նրա խոսքով՝ ընկերության թիմը հեռուստահաղորդակցության ոլորտում աշխատում է երկար տարիներ, սակայն քանի որ վաճառող կողմը նախընտրում է գործ ունենալ նոր էջից բացված ընկերությունների հետ, դրա նպատակով թիմը որոշել է նոր ընկերությամբ հանդես գալ։ Ավելին ճշտել չհաջողվեց։ «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը ներկայացված է «Բիլայն» ապրանքանիշի ներքո։ Այն գնելու ցանկություն ունի նաև UCOM-ի հիմնադիրներ Եսայան եղբայրների նոր՝ «Թիմ» ընկերությունը։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թույլատրել է վաճառքը։ Ընկերությունը, Եսայանների պլանների համաձայն, պիտի գնվի վարկով ու գրավադրվի բանկում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ |