Պանդեմիայի պատճառով ՀՀ-ում 10 մլն ծառ տնկելու նախագիծը 2020-ին չի արվի31 հուլիսի 2020 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակի պատճառով կառավարությունը 2020-ին չի կարողանա իրականացնել 10 մլն ծառ տնկելու նախագիծը: Այդ հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է՝ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին: «Բայց մենք անպայման պետք է այդ գաղափարն իրականացնենք: Մենք հիմա ավարտին ենք հասցնում մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարությունը և այնտեղ ձևակերպել ենք մինչև 2050 թ. Հայաստանի անտառապատ տարածքների կրկնապատկումը որպես ռազմավարական խնդիր»,- ասել է վարչապետը: Փաշինյանի խոսքով՝ կառավարության ծրագրի հիմքում դրված է կանաչ Հայաստանի հայեցակարգը: Այսինքն, գործադիրը ՀՀ-ն պատկերացնում է որպես բնապահպանական ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխանող երկիր: Եվ այս ոլորտում, ըստ վարչապետի, մեծագույն մարտահրավերները սկսում են կենցաղից և ավարտվում արդյունաբերական մակարադակով: 2020 -ին ՀՀ-ում նախատեսվում էր 10 մլն ծառ տնկել, ծրագիրը լինելու էր համահայկական, սակայն բանակցություններ էին տարվում այլ երկրների հետ՝ համատեղ ֆինանսավորում իրականացնելու համար։ Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել էր, որ բարեկամ երկրներից մեկը խոստացել է 1 մլն տնկի անվճար տրամադրել Հայաստանին։ Առանձնացվել էին այն տարածքները, որտեղ լինելու էր ծառատունկը, և որոշվել էին տնկվող ծառերի տեսակները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |