Անգլիայում օգոստոսի 1-ից սպասվող մեղմացումները հետաձգվել են․ Հյուսիսում կարանտին է![]() 31 հուլիսի 2020 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ից Անգլիայում նախատեսված էր կարանտինային միջոցների հետագա մեղմացում, սակայն երկրում կորոնավիրուսով հիվանդացության աճի պատճառով այն 2 շաբաթով հետաձգվում է։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Բրիտանիայի կառավարությունը հուլիսի լույս 31-ի գիշերն անսպասելի կարանտին է սահմանել, որը կառնչվի ավելի քան 4 մլն մարդու։ Այժմ երկրի հյուսիսում գտնվող 10 շրջանում, այդ թվում՝ Մանչեսթերում և մերձակայքում, բնակչությանն արգելվում է հանդիպել այգիներում և միմյանց այցելել։ Փաբեր, ռեստորաններ և այլ հաստատություններ կարելի է այցելել միայն ընտանիքի անդամների հետ, գրում է BBC-ն։ Բնակիչներին զգուշացրել են այդ մասին սահմանափակումներն ուժի մեջ մտնելուց 2,5 ժամ առաջ։ Առողջապահության նախարար Մեթ Հենքոքն ասել է, որ վիրուսի տարածումը գրանցող հավելվածների տվյալներով, Covid-19-ն առավել հաճախ է փոխանցվում տարբեր ընտանիքների անդամների միջև հանդիպումների ժամանակ։ Ուստի որոշվել է բրիտանացիների մի մասի շփումը սահմանափակել սեփական տան պատերով։ Նա այդ միջոցները կետային է անվանել։ Աշխարհում, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի, կորոնավիրուսով դեպքերը գերազանցել են 17 միլիոնը, մահացել է ավելի քան 673,000 մարդ։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |