Առավոտյան ժամերին խանութում միայն թոշակառուների առևտուր անելու որոշումը չեղարկվել է

Առավոտյան ժամերին խանութում միայն թոշակառուների առևտուր անելու որոշումը չեղարկվել է

PanARMENIAN.Net - Առավոտյան ժամը 10։00-ից 12։00-ն խանութներում միայն տարեցների, թոշակառուների առևտուր անելու որոշումը հանվել է փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ։

Նոր որոշման համաձայն՝ խանութներում յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ պետք է իրականացվի սեղանի մակերեսի ախտահանում։

Ավելի վաղ համաճարակային իրավիճակի պատճառով որոշվել էր 10։00-ից 12։00-ն խանութներում առևտրի հնարվարություն տալ թոշակառուներին՝ փորձելով այդկերպ նվազեցնել նրանց վարակման ռիսկը։ ՀՀ-ում կորոնավիրոսի համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը կգործի մինչև օգոստոսի 12-ը, դրանից հետո սակայն, համաճարակային իրավիճակը հաշվի առնելով, Կառավարությունը կորոշի՝ շարունակվում է այն, թե ոչ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---