Հարությունյան․ Պատրատ ենք վերադարձնել Արցախի գրավյալ տարածքներն Ադրբեջանից 1 օգոստոսի 2020 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Արցախի ժողովրդի պատմական հայրենիքում ապրելու անձեռնմխելի իրավունքը սակարկման ենթակա չէ։ Այդ մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է Մարտունու շրջանում՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «անհիմն, անտրամաբանական, հայտարարություններին»։ «Ավելին, մենք պատրատ ենք վերադարձնել Արցախի Հանրապետության գրավյալ տարածքներն Ադրբեջանից։ Սա պատասխան է Ալիևի հայտարարություններին։ Այն սահմանը, որ գծվել է մեր արյունով, անհնար է փոփոխել, իսկ փոփոխելու պարագայում, սա ոչ թե պոպուլիստական հայտարարություն է, այլ իրատեսական ծրագիր, ընդարձակելու ենք ոչ թե մեր անվտանգության տարածքը, այլ մեր հայրենիքը»,-նշել է Հարությունյանը։ Պաշպանության բանակը, թիկունքում ունենալով ժողովրդի անվերապահ աջակցությունը, պատրաստ է ոչ միայն պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը, այլև անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տալու հակառակորդին: Նա հավելել է նաև, որ ստեղծված իրավիճակում Արցախի իշխանությունների և ժողովրդի հետ շանտաժի հռետորաբանությունը հղի է անդառնալի հետևանքներով և կհանգեցնի հումանիտար աղետի տարածաշրջանում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 7 պայման է առաջ քաշել ԼՂ հարցի կարգավորման համար, որից ոչ մեկն ընդունելի չէ Ադրբեջանի համար։ Նա նաև, սպառանցել էր, թե «թող Հայաստանի փորձվի ճանաչել ԼՀ անկախությունը, միայն թող փորձի»։ «Պայման են դնում, թե մենք պետք է բանակցենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գոյություն չունի։ Մենք մերժում ենք այս և մյուս պայմանները»,-ասել էր Ալիևը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |