Մաշտոցի պուրակում սրճարանի սեփականատերը հատված 4 ծառի փոխարեն խոստացել է 9 տնկել 1 օգոստոսի 2020 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Մաշտոցի պուրակի սկզբնամասում գտնվող սրճարանի սեփականատերը հատված 4 թեղիների փոխարեն տարածքում 9 արևելյան սոսի (չինարի) է տնկելու։ Այդ մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ֆեյսբուքյան էջում։ Նշվում է, որ սրճարանի սեփականատերը գրավոր պարտավորվել է դա անել։ Նշվում է, որ հատված թեղիները, մասնագետների գնահատմամբ, անառողջ էին և ոչ կենսունակ: «Բացի դրանից, տնտեսվարողը պարտավորվել է պարբերաբար բարեկարգել ու կանաչապատել այգու հարակից տարածքը: Աշխատանքների մի մասն արդեն կատարվել է, մնացածը կարվի կառուցապատման աշխատանքների ավարտից հետո: Ծառատունկը կիրականացվի նոյեմբերին՝ մեր մասնագետների խիստ հսկողությամբ»,-ասվում է գրառման մեջ: Ավելի վաղ սոցցանցերում օգտատերերն ահազագնել էին, որ Մաշտոցի պուրակում 4 հաստաբուն ծառ է հատվել, իսկ տեղում քարե պատերով շինարարություն է իրականցվում։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում |