SpaceX-ի Crew Dragon-ի անձնակազմը բարեհաջող Երկիր է վերադարձել![]() 3 օգոստոսի 2020 - 10:24 AMT PanARMENIAN.Net - ՆԱՍԱ-ի աստղագնացներ Ռոբերտ Բենկենը և Դուգլաս Հերլին օգոստոսի 2-ի երեկոյան բարեհաջող վայրէջք են կատարել ջրի վրա՝ Մեքսիկական ծովածոցում, Ֆլորիդայի ափերի մոտ։ Նրանք տիեզերքում էին ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավով։ Համացանցում հրապարակվել է SpaceX ընկերության տիեզերանավի վայրէջքի տեսագրությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհապաղ արձագանքել է՝ ողջունելով տիեզերագնացների բարեհաջող վայրէջքը։ Վերջին անգամ ամերիկացի տիեզերագնացները օվկիանոսի վրա տիեզերքից վայրէջք էին կատարել 45 տարի առաջ՝ 1975-ի հուլիսին։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ֆլորիդայի ափերի մոտ սպասվում է «Իսայաս» հզոր փոթորիկը, որի ընթացքին ուշի ուշով հետևում է NASA-ն։ Տիեզերագնացներից Բենկենը հայտնել է, որ չեն լքի տիեզերակայանը քանի դեռ լավ վայրէջքը երաշխավորված չի լինի։ Մայիսի վերջին Իլոն Մասկին պատկանող SpaceX-ը դարձել էր առաջին մասնավոր ընկերությունը, որը մարդ էր դուրս բերել տիեզերք։ Տիեզերք էին ուղարկվել Crew Dragon տիեզերանավը և տիեզերագնացներ Դուգլաս Հյորլին ու Ռոբերտ Բենկենը։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |