18 մլն-ից ավելի կորոնավիրուսով վարակված՝ աշխարհում![]() 3 օգոստոսի 2020 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 3-ին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 18 մլն-ը, աշխարհում վիրուսից մահացել է 679,000-ից ավելի մարդ, փոխանցում է Ջոնս Հոփքինսի անվան ինստիտուտը։ Ընդհանուր առմամբ, աշխարհում վարակից վերականգնվել է 10․6 մլն-ից ավելի մարդ։ Վարակակիրների ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 4․6 մլն-ց ավելի, ապա Բրազիլիայում (2.7-ից ավելի վարակակիր) և Հնդկաստանում (1.7 մլն-ից ավելի վարակված)։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 17 մլն-ի շեմը հատել էր հուլիսի 30-ին։ Հայաստանում վերջին օրերին նկատվել է կորոնավիրուսի դեպքերի նվազում։ Օգոստոսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 39,102 դեպք։ Երկրում վիրուսից մահացել է 762-ը հոգի, բուժվում է 8251 պացիենտ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |