ԱՄՆ գիտնականներ. Քվանտային աշխարհում «թիթեռի էֆեկտ» գոյություն չունի![]() 3 օգոստոսի 2020 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի գիտնականները քվանտային IBM-Q համակարգչով ժամանակի միջով ճանապարհորդություն են մոդելավորել, հայտնում է ScienceAlert-ը։ Գիտնականները եզրակացրել են, որ քվանտային աշխարհում «թիթեռի էֆեկտ» գոյություն չունի։ «Թիթեռի էֆեկտը» գիտական տերմին է, որը նշանակում է, որ համակարգի վրա աննշան ազեցությունը կարող է մեծ ու անսպասելի հետևանքներ ունենալ, այդ թվում նաև ուրիշ տեղ։ «Մենք կարողացանք տեսնել, թե ինչ է կատարվում քվանտային բարդ աշխարհի հետ, եթե ժամանակի մեջ ավելի հետ գնանք և ոչ մեծ վնաս ավելացնենք։ Պարզել ենք, որ նախապես մոդելավորած աշխարհը գոյատևում է, ինչը նշանակում է, որ քվանտային մեխանիկայում «թիթեռի էֆեկտ» գոյություն չունի»,- պատմել է հետազոտության հեղինակներից մեկը։ Նրա խոսքով՝ ժամանակի մեջ ճանապարհորդոության սիմուլյացիան հնարավոր է դարձել, քանի որ քվանտային համակարգիչն առանց խոչընդոտների կարողանում է հակառակ ուղղությամբ նմանակել էվոլյուցիոն գործընթացը։ Խոսքը միայն քվանտային մեխանիկայի մասին է, և հետազոտությունների արդյունքները դասական ֆիզիկային չեն վերաբերում։ «Մենք պարզել ենք, որ դասական և քվանտային ֆիզիկաներում քաոս հասկացությունը պետք է տարբեր կերպ ընկալել»,- ասել է գիտնականը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |