«Հայկական վիրտուալ կամուրջը» մեկնարկում է․ Սիլիկոնյան հովտի և հայ մասնագետների միջև կապ կստեղծվի![]() 3 օգոստոսի 2020 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 3-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին, կայանալու է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի մեկնարկի հեռավար միջոցառումը: Բացմանը խոսքով հանդես են գալու՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ղեկավար Երվանդ Զորյանը, հրավիրյալ խոսնակներն են լինելու ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ։ «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը հաստատվել է 2020-ի մարտին։ ԲՏԱ նախարարության մշակած ծրագրով նախատեսվում է, որ 45 հայ ձեռներեցի հնարավորություն կընձեռվի հատուկ մասնագիտական ծրագերով այցելել Սիլիկոնյան հովիտ՝ ստանալու ձեռնարկատիրական և բիզնես գիտելիքներ, արտադրանքը ճիշտ ներկայացնելու հմտություններ, հանդիպելու ներդրողների և վենչուրային կապիտալիստների: Ծրագրի համար կառավարությունը հատկացրել է 1․3 մլրդ դրամ։ Ծրագիրը նպատակ ունի Հայաստանը կապելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոններին՝ օգտագործելով հայկական գիտական միտքը, Սփյուռքի ներուժը: ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ղեկավար Երվանդ Զորյանը ներկայացնելու է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, ՀՀ ԲՏԱ նախարարության հետ գործակցությունը, որից հետո խոսքը տրվելու է ծագումով հայ՝ տեխնոլոգիական ոլորտի հաջողակ խոսնակներին: Ավելի վաղ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձել էր ծրագրին՝ նշելով, որ միջոցառման ընթացքին կարելի է հետևել ֆեյսբուքյան իր էջում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |