Առաջարկ. Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարան ստեղծել՝ առնվազն 25 դատավորով

Առաջարկ. Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարան ստեղծել՝ առնվազն 25 դատավորով

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է դրել օրինագծերի փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված դատարան՝ առնվազն 25 դատավորով, հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախատեսվում է, որ 25-հոգանոց դատավորների կազմից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով (ներառում է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը-խմբ․) նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորով։

Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատում նախատեսվում է, որ կգործեն 8 դատավոր, իսկ քաղաքացիական և վարչական պալատում՝ 13։

Նախագծերով սահմանվել են նաև առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման կարգը, դատավորներին ներկայացվող պահանջները, դատավոր նշանակվելու սահմանափակումները, բոլոր ատյաններում դատավորների թեկնածուների բաերվարքության ստուգման կառուցակարգերը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պահանջ սահմանել նաև դատախազների թեկնածուների համար։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---