ԵԽ-ում կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի որոշ պետպաշտոնյաների դեմ![]() 3 օգոստոսի 2020 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանի «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանսը» կոչ է արել Եվրոպական միությանը նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի որոշ պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են բռնի գործողությունների, ընդդիմության և հանրության դեմ ճնշումների համար։ ԵԽ-ում Նիդերլանդների ներկայացուցիչ, սոցիալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Քաթի Փիրին արձագանքել է Ադրբեջանում մարդու իրավունքների տագնապալի խախտումներին և նշել, որ իրենք անհանգստացած են ընդդիմադիր Ֆուադ Գահրամանլիի դեմ դաժան խոշտանգումներով։ «Գահրամանլին ընդդիմության տասնյակ ներկայացուցիչներից մեկն է, ով ձերբակալվել է նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից՝ հեղաշրջում կատարելու մտացածին մեղադրանքով»,- ասել է Փիրին։ Նրա խոսքով՝ նման գործողություններն իրենցից ներկայացնում են վախի, ոտնձգությունների և ընդդիմադիրների ձերբակալությունների համակարգված մոդել։ Փիրին նաև նշել է, որ Ալիևն օգտագործել է կորոնավիրուսի պանդեմիան և Հայաստանի հետ ռազմական հարաբերությունների սրումը՝ որպես արդարացում բերելով երկրում քաղաքական ընդդիմությանը վերացնելու համար։ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը միշտ է խնդրահարույց եղել։ Երկիրը հայտնի է ընդդիմադիր ակտիվիստների, բլոգերների, լրագրողների ձերբակալություններով, հետապնդումներով ու խոշտանգումներով։ Հուլիսի 12-16-ը հայ-ադրբեջանական սահմանային բախումներ էին գրանցվել, որոնք հրահրել էր Ադրբեջանը։ Բախումների արդյունքում հայկական կողմը 5 զոհ ունի, ադբեջանական կողմից հայտնի է 13-ի մասին։ Հուլիսի 17-ից իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |