Covid-19-ի դեմ ՌԴ առաջին պատվաստանյութի արդյունաբերական թողարկումը կսկսվի սեպտեմբերին![]() 3 օգոստոսի 2020 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութի արդյունաբերական թողարկումը կմեկնարկի սեպտեմբերին: Արտադրմանը կմասնակցի ռուսական 3 ընկերություն։ Պատվաստանյութը մշակել է Գամալեի անվան կենտրոնը, հայտարարել է Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։ «Դրանք են «Գեներիում», «Ռ-Ֆարմ» և «Բիննոֆարմ» ընկերությունները։ Մենք հուսով ենք, որ սեպտեմբերին արդեն պետք է սկսվի սերիական արտադրությունը»,- ասել է նա։ Ըստ նախարարի՝ ձեռնարկություններն այժմ պատրաստվում են թողարկման, մշակվում են տեխնոլոգիաները։ «Ընկերություններից մեկը գնում է պակաս սարքավորումները, մասնավորապես՝ ռեակտորները»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Նախարարը տեղեկացրել է նաև, որ սկզբնական փուլում 2020-ին կարտադրվի մի քանի հազար դեղաչափ ամսական, իսկ 2021-ի սկզբից՝ մինչև մի քանի միլիոն։ Գամալեի անվան կենտրոնի պատվաստանյութն ավարտական փուլում է, այն գրանցվելու է օգոստոսին, սակայն մեկ պայմանով՝ որ գրանցումից հետո ևս մեկ կլինիկական հետազոտություն կանցկացվի 1600 մարդու մասնակցությամբ։ «Վեկտոր» կենտրոնի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները պետք է ավարտվեն սեպտեմբերին, որից հետո այն կգրանցվի։ Պատվաստանյութի առաջին խմբաքանակը նախատեսվում է արտադրել 2020-ի հոկտեմբերին։ Այդ մասին ավելի վաղ հայտարարել էր փոխվարչապետ Տատյան Գոլիկովան։ ,/i> ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |