57 մլն դրամ Արաբկիրի բյուջեից՝ 800 գծամետր կոյուղու ցանց անցկացնելուն![]() 3 օգոստոսի 2020 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Երևանի Արաբկիր վարչական շրջանի առանձնատներով կառուցապատված երեք փողոցում կոյուղու նոր ցանց է անցկացվում: Ծրագրի ավարտին կլուծվի մոտ 250 տնատիրության տասնամյակների խնդիրը, հայտնում են քաղաքապետարանից։ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի խոսքով՝ տեղանքը բարդ է, երկարությունը՝ 800 գծամետր, արժեքը՝ 57 մլն դրամ։ Կոյուղատար ցանցի վերակառուցումն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով: «Շարունակություն ունի ծրագիրը մայրաքաղաքում. այս պահին հայտարարված են ևս 7 հասցեի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներ: Ցավոք պետք է նշեմ, որ այս ծրագիրն ամբողջ քաղաքով մեկ մեկնարկած կլիներ, եթե չլինեին օրինազանց հայտատուներ, որոնք կեղծ փաստաթղթերով հայտնվեցին մրցույթներին և ձախողեցին ամբողջ տարվա ծրագիրն այս ոլորտում»,- նշել է Կամո Արեյանը: «ԷՄՕՇԻՆ» ՍՊԸ ճարտարագետ Էմիլ Բզնունին հայտնել է, որ ծրագրով փոխվելու է 35 դիտահոր, նաև բնակելի տների վնասված մուտքագծերը: Կատարվելու է ասֆալտապատում։ Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ Երևանի ներքաղաքային կոյուղատար ցանցը մոտ 950 կմ երկարություն ունի: Դրա գրեթե 80 տոկոսը քայքայված է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |