Իտալացի գիտնականներ․ Covid-19-ը մարդուց կենդանուն կարող է փոխանցվել 3 օգոստոսի 2020 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսը մարդուց կարող է կենդանուն փոխանցվել։ Իտալացի գիտնականների հետազոտությունները հաստատել են այն ենթադրությունը, որ մարդիկ կարող են վարակել իրենց ընտանի կենդանիներին։ Գիտնականներն այդ եզրակացության են եկել՝ 540 շուն և 277 կատու հետազոտելով Հյուսիսային Իտալիայի, հիմնականում՝ Լոմբարդիայի տնային տնտեսություններում։ Այդ կենդանիներն ապրել են վարակակիրների հետ, կամ այն շրջաններում, որոնք առավել շատ են տուժել համավարակից։ Շների 3.4%-ի և կատուների 3.9%-ի մոտ հակամարմիններ են հայտնաբերվել, գրում է Deutsche Welle-ն։ Շներից և կատուներից մարդկանց վարակվելու հնարավորությունը դեռևս հստակ պարզված չէ։ Ըստ գերմանական Գրեյսֆալդում գտնվող Ֆրիդրիխ Լեֆլերի անվան ինստիտուտի ղեկավար Թոմաս Մետտենլյայտերի, շներն ու կատուները մինչ օրս ոչ մի դեր չեն ունեցել կորոնավիրուսի տարածման գործում։ Որոշիչ է մնում մարդուց մարդուն վարակի փոխանցման գործոնը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված շան մահվան առաջին դեպքն է գրանցվել։ Գերմանական հովվաշան մոտ ապրիլի կեսին շնչառական խնդիրներ էին առաջացել, Covid-19-ի առկայությունը անասնաբույժերը բացահայտել էին հուլիսին։ Աշխարհում հայտնի է կորոնավիրուսով վարակված վագրի, առյուծի և երկու կատվի մասին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |