Խաչատուրյան ավագ քույրերի գործը երդվյալ ատենակալների դատարանը կքննի![]() 3 օգոստոսի 2020 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան երկու ավագ քույրերի գործը Մոսկվայի քաղաքային դատարանը կքննի երդվյալ ատենակալների մասնակցությամբ։ Նրանց ընտրությունը կսկսվի օգոստոսի 31-ին, գրում է ՏԱՍՍ-ը։ Մոսկվայի քաղաքային դատարանը Խաչատուրյան երկու ավագ քրոջ քրգործով մինչդատական նախապատրաստման ընթացքում երկարացրել է նրանց խափանման միջոցն ու լրացուցիչ արգելել մասնակցությունը զանգվածային միջոցառումներին։ Այդ մասին տեղեկացրել է աղջիկների փաստաբաններից Ալեքսեյ Լիպցերը։ «Որոշակի գործողությունների արգելքի տեսքով աղջիկների խափանման միջոցը երկարացվել է։ Դատարանը լրացուցիչ արգելել է նրանց միջոցառումների մասնակցել»,- ասել է նա։ Խաչատուրյանների փաստաբանները դեմ են եղել դատախազության այդ միջնորդությանը և խնդրել փոխել աղջիկների խափանման միջոցը՝ փոխարինելով այն քաղաքից չհեռանալու ստորագրությամբ և պատշաճ վարքագծի պահպանմամբ։ Աղջիկներին նաև արգելված է օգտվել համացնացից, շփվել միմյանց, դատավարության մասնակիցների և ԶԼՄ-ների հետ։ Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվել է Խաչատուրյան քույրերի գործը դատախազություն վերադարձնել։ Դատարանը նաև հրաժարվել է գործը փոխանցել Մոսկվայի Բուտիրսկի շրջանի դատարան, որտեղ քննվելու է կրտսեր քրոջ գործը։ Խաչատուրյան քույրերը մեղադրվում են իրենց հոր՝ Միխայիլի սպանության մեջ, որը կատարվել է 2018-ին։ Նրանք խոսոտավնել են սպանությունը և հայտարարել, որ հայրը սիստեմատիկ ֆիզիկական բռնություն է գործադրել իրենց հանդեպ, ինչպես նաև պարտադրել նրանց սեռական բնույթի գործողությունների: Դա ազդել է աղջիկների հոգեկան վիճակի վրա։ Հետաքննությունն ավարտին է մոտեցել 2019-ի հունիսին: Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել քույրերին ՌԴ Օրենսդրության «Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ» հոդվածով: Ավագ և միջնեկ քույրերին 8-20 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ կրտսերն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել քրեական պատասխանատվությունից: Մայիսին հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ-ի կանանց հանդեպ բռնության գծով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչին՝ խնդրելով դիմել ՌԴ իշխանություններին, որպեսզի իրենց գործերը դատարանում միավորվեն։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |