Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը![]() 3 օգոստոսի 2020 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Համավարակի հետևանքով ստեղծված պայմաններից անկախ՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ջանքեր են գործադրում՝ Հայաստանի տարբեր մարզերում բնակարանաշինության ծրագրի հաջող ընթացքն ապահովելու համար: Սահմանապահ Այգեպարում մոտ երկու շաբաթ առաջ ակտիվ աշխատանքներ էին մեկնարկել. ընթանում էր կիսակառույց տան շինարարություն: Շինհրապարակում կամավորություն իրականացնողները պատկերացնել չէին կարող, որ հաշված օրեր անց ստիպված են լինելու դադարեցնել աշխատանքները: Տավուշի սահմանների ուղղությամբ հուլիսին սկսված հրետակոծությունն անհետևանք չեն եղել նաև կառուցվող տան համար: Այգեպարի մանկապարտեզի հրետակոծության ժամանակ, այս ու այն կողմ թռչող բեկորները հասել են նաև հարևանությամբ կառուցված շենքերին: Բարեբախտաբար, ներսում այդ պահին ոչ ոք չի եղել: «Աշխատանքից հետո, երբ նոր էինք վերադարձել տուն, սկսվեցին կրակոցները: Ստիպված էինք գնալ ապաստարան: Առավոտյան, երբ դուրս եկանք, տեսաք, որ հրետակոծվել է գյուղի մանկապարտեզը: Իսկ բեկորներից, իմ կառուցվող տան՝ նոր տեղադրված պատուհաններն ու դռները: Այս ամենը նորություն չէ մեզ համար. այստեղ ենք ծնվել և մեծացել: Բայց մենք հոգեբանորեն ճնշվողներից չենք»,-ասել է կիսակառույցի երիտասարդ տանտիրուհին՝ Հերմինե Քալանթարյանը: Տավուշում բնակարանաշինության աշխատանքները շարունակվում են. Այգեպարի կիսակառույցի շինարարությունը վերսկսվել է: Վիվա-ՄՏՍ-ն ու «Հայաստանի ֆուլեր տնաշինական կենտրոնը» հաստատակամ են իրենց առջև դրված խնդիրը լուծելու հարցում: Տարիների գործընկերները փորձում են անել առավելագույնը: Կազմակերպվող շրջայցերն ու տեսազանգերն օգնում են հետևել ծրագրի ընթքացքին: «Մեզ անհրաժեշտ է՝ սահմանին ապրող մեր հայրենակիցներին փոխանցել հավատ և կարևոր պատգամ. կպած մնալ հողին և շենացնել այն: Դա կարևոր է ոչ միայն հեռավոր գյուղերում ապրող մեր հայրենակիցների, այլև՝ բոլորիս համար: Այս ծրագիրը թույլ է տալիս դա: Եղած խնդիրները ժամանակավոր են: Ավելի կարևոր է արդյունքը: Զինվորը պահպանում է սահմանը, իսկ մենք, բնակարանաշինության միջոցով՝ նրա թիկունքը: Մենք էլ տնտեսական զինվորներ ենք: Այսպես ենք փորձում օգտակար լինել»,- տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ «Թեև այս օրերին սահմանափակումներով ենք աշխատում, բայց մեկ այցի ընթացքում ձգտում ենք անել հնարավորը: Հետևում ենք աշխատանքի ընթացքին, պայմանագրեր ենք կնքում, նոր ընտանիքներ ենք ներգրավում, չմոռանալով հնարավոր ավելացումների մասին՝ Վիվա-ՄՏՍ-ի ցանկությունը: Այս ամենը տեսնում են նաև սահմանի հակառակ կողմում ապրողները: Նրանք պետք է հասկանան, որ հայն ամուր է իր հողի վրա»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: Հանրապետության տարբեր մարզերում այս օրերին իրականացվող բնակարանաշինության ծրագիրը լուծում է ոչ միայն սոցիալական, այլև հոգեբանական խնդիր: Այգեպարում մինչև տարեվերջ մի քանի բնակարանամուտ կնշվի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |