Օգոստոսի 3-ին սկսվում է «Քայլ դեպի տուն» ծրագիրը. Այս անգամ` առցանց![]() 3 օգոստոսի 2020 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 3-ին՝ 19:30-ին, կանցկացվի «Քայլ դեպի տուն» ծրագրի բացումը, որը 2020 թվականին իրականացվում է առցանց: Ծրագրին կմասնակցի մինչև 250 սփյուռքահայ երիտասարդ՝ աշխարհի 30 երկրից: Ծրագիրն առցանց է իրականացվում՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված։ Բացման արարողությանը կարելի է հետևել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի էջում՝ ուղիղ միացմամբ։ Ծրագիրը կիրականացվի օգոստոսի 3-28-ը 2 փուլով՝ ներառելով հայոց լեզվի և պատմաճանաչողության դասընթացներ, վիրտուալ այցեր համայնքներ (Հայաստանում և սփյուռքում), ինտերակտիվ քննարկումներ, բանավեճի ակումբ, առցանց կրթական խաղեր, հանդիպումներ մշակույթի և արվեստի գործիչների, նախորդ տարվա մասնակիցների հետ, աշխատարաններ և համայնքային նախագծեր: «Քայլ դեպի տունը» «Արի տուն» և «Ամառային դպրոց» ծրագրերի միաձուլումն է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |