Արցախի Մարտունիում հինգհարկանի բնակելի շենքեր կկառուցեն![]() 3 օգոստոսի 2020 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Արցախի Մարտունի քաղաքի հին հիվանդանոցի շենքի տեղում կկառուցվի 4 հինգհարկանի բնակելի շենք՝ մոտ 115 բնակարանով: Շինարարությունը կիրականացվի ներդրումային ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտարարել է Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը՝ նշելով, որ բնակարանները կլինեն երկու, երեք և չորս սենյականոց, գրում է Արցախպրեսը։ Նրա խոսքով՝ սկսվել են հին շենքի քանդման աշխատանքները: Բնակարանների մի մասը նախատեսված է հատկացնել զինծառայողներին, կարիքավոր ընտանիքներին, մի մասն էլ՝ տրամադրել հիփոթեքային վարկավորմամբ: «Նախատեսվում է շենքերն ամբողջությամբ ավարտին հասցնել 2022 թվականին: Ըստ ծրագրի՝ կբարեկարգվեն շենքերի բակերը՝ կկառուցվեն խաղահրապարակներ»,- մասնավորապես ասել է Ավանեսյանը: Կվերակառուցվի նաև Մարտունու «Պլյաժ» կոչվող հանգստի գոտին, որի հարևանությամբ գտնվող բնակելի շենքերի արտաքին տեսքը և հարակից տարածքները ևս կբարելավվեն: Հուլիսի 28-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել նոր թաղամասի հիմնարկեքի արարողություն։ «Արցախ» թաղամասի հարևանությամբ կառուցվող 228 բնակարանանոց նոր թաղամասը նախատեսված է շահագործման հանձնել 2022-ին: Ծրագիրն իրականացվում է ռուսաստանաբնակ բարերար Համլետ Վաչենանցի միջոցներով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |