BBC. Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը մեծ է հայտարարվածից

BBC. Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը մեծ է հայտարարվածից

PanARMENIAN.Net - Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքերը եռակի շատ են երկրի առողջապահության նախարարությունը հայտարարած դեպքերից, գրում է BBC-ի պարսկական ծառայությունը։

Ըստ գործակալության՝ մինչև հուլիսի 20-ը մոտ 42,000 մարդ է մահացել, թեև միայն 14,405-ի մասին է հայտարարել առողջապահության նախարարությանը։

Վարակվածների թիվը նույնպես ավելի մեծ է (450,024), քան հայտարարվել է (278,827):

Ցուցակները BBC-ին ուղարկել է անանուն աղբյուրը։ Դրանք ներառել են Իրանի հիվանդանոցների ամենօրյա ընդունելության տվյալները, ներառյալ հիվանդների անունները, տարիքը, սեռը, ախտանիշները, հիվանդանոցում անցկացրած ժամկետը ևն։

Տվյալների մեծ մասը համապատասխանում են BBC-ին արդեն հայտնի որոշ դեպքերի։

Այնուամենայնիվ, ԱՆ հայտարարած ցուցանիշներով Իրանը մնում է Մերձավոր Արևելքում կորոնավիրուսից ամենատուժած երկիրը։

Ըստ աղբյուրի՝ Իրանում կորոնավիրուսից առաջին մահը գրանցվել էր 2020-ի հունվարի 22-ին։ Թեև պաշտոնապես կորոնավիրուսի առաջին դեպքի մասին Իրանը հայտարարել է դրանից մեկ ամիս անց։

Օգոստոսի 3-ի դրությամբ աշխարհում հայտնաբերվել է կորանվիրուսով վարակվելու 18,109,901, մահվան 690,055, առողջանալու 10,706,540 դեպք։ Իրանը հայտարարել է 312,035 վարակվելու դեպքի, ապաքինվելու 270,228 և 17,405 մահվան դեպքի մասին։

Photo: Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---