ԱՀԿ. Covid-19-ի դեմ իդեալական միջոց գուցե չհայտնաբերվի![]() 3 օգոստոսի 2020 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը հայտարարել է, որ այս պահի դրությամբ Covid-19-ի դեմ իդեալական միջոց չկա և, հնարավոր է՝ երբեք չհայտնվի։ «Մի շարք պատվաստանյութեր կլինիկական փորձարկումների երրորդ փուլում են և հուսով ենք, որ կստանանք արդյունավետ պատվաստանյութերի որոշ քանակ, որոնք թույլ կտան կանխել մարդկանց վարակումը»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Սակայն, այս պահին չկա իդեալական միջոց և, հնարավոր է՝ երբեք չլինի»,- ասել է նա՝ հորդորելով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան կանխել վարակի տարածումը։ ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել մարտի 11-ին։ Ըստ կազմակերպության վերջին տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով արդեն 18 մլն-ից ավելի վարակակիր կա, մոտ 680,000 մարդ մահացել է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |