ՇՄ նոր նախարար․ Կադրային ջարդ չի լինի, որոշ փոփոխություններ կարվեն![]() 3 օգոստոսի 2020 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարարությունում նոր նախարար Ռոմանոս Պետրոսյանի գալով կադրային ջարդ չի լինի, սակայն փոփոխություններ կարվեն. այս մասին ինքը՝ Պետրոսյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա նշել է, որ ամենակարճ ժամկետներում հայտարարվելու են նախարարության ստորաբաժանումների և բաժինների ղեկավարների թափուր հաստիքների մրցույթներ։ «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, մասնագետ, նախարարության աշխատակից, որն իր գիտելիքներով ու հմտություններով կհամապատասխանի առաջադրված պահանջներին, կարող է ազատ մասնակցել մրցույթներին։ Չկա որևէ կարծրատիպային մոտեցում», - գրել է նախարարը։ Պետրոսյանը հայտնել է, որ նախարարությունում բավականին շատ անելիք կա։ Պետրոսյանը 2018-ի հեղափոխությունից հետո ստանձնել էր Կոտայքի մարզպետի պաշտոնը։ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում նա փոխարինել է Էրիկ Գրիգորյանին, ով հրաժարական էր տվել 2020-ի մայիսի 5-ին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |