ՀԿԵ․ Վրաստան-ՀՀ երկաթուղին սեպտեմբերի առաջին կեսին չի գործի 3 օգոստոսի 2020 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ից 16-ը կդադարի Վրաստանից Հայաստան երկաթուղային երթևեկությունը, սակայն բեռների առաքման հետ կապված խնդիրներ չեն լինի, հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։ «Նշված սահմանափակումների հետ կապված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը չի կանխատեսում դեպի Հայաստան բեռների առաքման հետ կապված խնդիրներ, քանի որ ժամանակացույցը փոխելու համար բավարար ժամանակ կա»,- ասված է հաղորդագրության մեջ։ Երթևեկության դադարի պատճառը Թբիլիսիի տարածքով անցնող երկաթուղային միջուղում կամրջի շինարարությունն է։ «Հարավկովկասյան երկաթուղին» առաջարկում է բեռնափոխադրողներին սեպտեմբերի ժամանակահատվածի համար նախատեսված փոխադրումներն իրականացնել օգոստոսին կամ հավասարաչափ բաշխել դրանք սեպտեմբերի 16-ից հետո: ՀԿԵ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերություն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: 2008-ին կնքված պայմանագրի համաձայն՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա |