Ռուսական պատվաստանյութը 2020-ին երեխաներին չի ներարկվի![]() 4 օգոստոսի 2020 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսական պատվաստանյութը 2020-ին երեխաներին չի ներարկվի, քանի որ, ըստ օրենքի՝ դեղամիջոցը պետք է անցի փորձարկումների ամբողջական շրջանը։ Այդ մասին տեղեկացրել է Գամալեի անվան հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ «Հուսով եմ, որ պատվաստանյութը կիրառելի կլինի նաև երեխաների համար, սակայն, ըստ ՌԴ օրենսդրության՝ երեխաներին նոր դեղամիջոցի պատվաստում կարելի է կատարել միայն, եթե ավարտվել է փորձարկումների 3-րդ փուլը»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Իր հերթին Սեչենովի անվան համալսարանի Տրանսլյացիոն բժշկության և կենսատեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Վադիմ Տարասովն ասել է, որ երեխաների շրջանում պատվաստանյութի կիրառումից առաջ սովորաբար կատարվում են մինչկլինիկական փորձարկումներ՝ ոչ սեռահասուն կենդանիների վրա, որից հետո նոր որոշում է կայացվում երեխաների շրջանում պատվաստանյութի կիրառման մասին։ «Դեռևս վաղ է խոսել երեխաների շրջանում պատվաստումների մասին, սակայն, նրանք ռիսկի խմբում չեն ու թեթև են տանում հիվանդությունը»,- ասել է Տարասովը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գամալեի անվան կենտրոնի պատվաստանյութն ավարտական փուլում է, այն գրանցվելու է օգոստոսին, սակայն մեկ պայմանով՝ որ գրանցումից հետո ևս մեկ կլինիկական հետազոտություն կանցկացվի 1600 մարդու մասնակցությամբ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |