Twitter-ին մեղադրել են օգտատերերի տվյալները գովազդի համար օգտագործելու մեջ![]() 4 օգոստոսի 2020 - 11:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ առևտրի դաշնային հանձնաժողովը հետաքննություն է իրականացնում Twitter Inc-ում անձնական տվյալների մասին օրենքը խախտելու, օգտատարերի տվյալները թիրախավորված գովազդի համար օգտագործելու գործով, սոցկայքը կարող է տուգանվել նվազագույնը $150 մլն-ով, փոխանցում է The Wall Street Journal-ը։ Ըստ աղբյուրի՝ հանձնաժողովը հայցադիմումի նախագիծը ստացել է հուլիսի 28-ին։ Փաստաթղթում նշված է, որ 2013-2019-ին ընկերությունն օգտագործել է իրեն վստահված հեռախոսահամարներն ու էլեկտրոնային հասցեները, ինչի համար կարող է տուգանվել $150-250 մլն-ով։ 2019-ի հոկտեմբերին ևս սոցկայքին մեղադրել էին օգտատերերի հեռախոսահամարներն ու էլեկտրոնային հասցեները թիրախավորված գովազդի համար օգտագործելու մեջ։ Twitter-ից հայտնել էին, որ դա սխալի հետևանք է և ներողություն խնդրել օգտվողներից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |