Բանակում մահացած զինվորների մահվան քրգործերն ուսումնասիրող աշխատանքային խումբ կստեղծվի![]() 4 օգոստոսի 2020 - 11:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը ստեղծում է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելու է ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերով հարուցված քրեական գործերը։ Աշխատանքային խումբն ոսումնասիրելու է զինծառայողներ Տիգրան Օհանջանյանի, Լևոն Թորոսյանի, Վալերիկ Մուրադյանի, Արթուր Ղազարյանի, Արման Մուրադյանի, Արսեն Մխիթարյանի, Անդրանիկ Մկրտչյանի և Էմիլ Մաթևոսյանի մահվան դեպքերով հարուցված քրգործերը: Հանձնաժողովի անդամներն են վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Դավիթ Գյուրջյանը, Զարուհի Մեջլումյանը, վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության մասնագետ Լալա Բեգոյանը, արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Պետիկ Մկրտչյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |