Գիտնականներ․ 76 մլն տարի առաջ ապրած դինոզավրը ոսկրի քաղցկեղ ուներ

Գիտնականներ․ 76 մլն տարի առաջ ապրած դինոզավրը ոսկրի քաղցկեղ ուներ

PanARMENIAN.Net - Գիտնականները 76 մլն տարի առաջ ապրած դինոզավրի նրբոլոքային ոսկորն ուսումնասիրելուց հետո առաջին անգամ հայտնաբերել են, որ նրանք նույնպես ունեցել են ոսկրերի ագրեսիվ և չարորակ քաղցկեղ՝ օստեոսարկոմա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ոսկորը հայտնաբերվել է 1989 թվականին՝ Կանադայում, և պահվել հնէաբանական թանգարանում։ Գիտնականները տարիներ անց տարակուսել են ախտորոշման կապակցությամբ, ըստ որի՝ ոսկորի վնասվածքը կոտրվածքի հետևանք է։ Մի շարք բարդ անալիզներից և հետազոտություններից հետո հնարավոր է դարձել ճիշտ ախտորոշում կատարել։

Քաղցկեղը, հավանաբար, ծանր հետևանքներ է ունեցել և դինոզավրին ավելի խոցելի է դարձրել տիրանոզավրերի նկատմամբ: Հավանական է, որ դինոզավրը կարողացել է ավելի երկար գոյատևել խմբով ապրելու շնորհիվ։ Ամենայն հավանականությամբ, դինոզավրը մահացել է ոչ թե հիվանդությունից, այլ ջրհեղեղից իր խմբի մյուս անդամների հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---