ԱԱԾ. Ադրբեջանցի հաքերների կողմից ՀՀ կառավարական ցանցից 55 ՏԲ տվյալ տանելու լուրը ստուգվում է![]() 4 օգոստոսի 2020 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել ՀՀ կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։ Այս մասին Facebook-ում հայտնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ տեղյալ չէ տեղեկատվության ճիշտ կամ սխալ լինելու մասին։ PanARMENIAN.Net ի հետ զրույցում ԱԱԾ տեղեկատվական կենտրոնից հայտնեցին, որ տեղեկատվությունը ստուգման փուլում է։ «Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանն ունենալու կիբերանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է հարց դրվելու կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության մասին։ Եւ, վերջապես, ե՞րբ ենք մենք լսելու, որ ինչ-որ մեկը բառադիության համար պատասխանատու է ճանաչվելու։ Էսքան արտահոսքերի եղան, մի անգամ չլսեցինք, որ հայտնաբերվելու արտահոսքի պատճառը և պատասխանատուն։ Հ.Գ. Եթե այս արտահոսքը իրականում եղել է, ապա չորս ոտքով կղանքի մեջ ենք»,- գրել է Սամվել Մարտիրոսյանը։ Հունիսին ադրբեջանցի հաքերները ՀՀ-ից մոտ Covid-19-ով 3500 հիվանդի կամ կոնտակտավորի տվյալներ էին հանրայնացրել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |