Մարության․ Երևանում 500-ից ավելի անկենսունակ ու վտանգավոր ծառ կա, ամեն ծառի համար կռվում եմ![]() 4 օգոստոսի 2020 - 13:36 AMT PanARMENIAN.Net - 2019-ին Երևանում քաղաքապետ Հայկ Մարությանի նախաձեռնությամբ և բնապահպանների աջակցությամբ գույքագրվել է 437 ծառ, որոնք անկենսունակ են և վտանգ ներկայացնող, այժմ այդ թիվը 500-ից ավելի է, հայտարարել է ինքը՝ քաղաքապետը։ Մարությանը նշել է, որ նման ծառերը լուրջ վտանգ կարող են ներկայացնել քաղաքային միջավայրի համար, սակայն գույքագրման գործընթացն իրականացվում է համապարփակ, քաղաքի ծառերին տրվում է օբյեկտիվ գնահատական։ Քաղաքապետի խոսքով՝ ինքն ամեն ծառի համար պատասխանատու է և կռիվ է տալու։ Նա նաև արձանագրել է, որ Երևանն ամենափոշոտ քաղաքներից է ու օդի մաքրության աստիճանը նորմայից շատ հեռու է, իսկ այդ առումով դեռ շատ անելիք կա։ «Մենք այնքան հեռու ենք այն նորմային հասնելու համար, որ եթե ոչ մենք, ապա գոնե մեր երեխաները նորմալ օդ շնչեն»,-ասել է քաղաքապետը՝ էկոլոգիական հարցը կապելով ոչ միայն ծառերի պակասի, այլև մեքենաների արտանետած ծխի հետ։ Քաղաքապետն անդրադարձել է Մաշտոցի պուրակի ծառահատման թեմային, պուրակում կառուցապատմանը։ Ավելի վաղ քաղաքապետարանից հայտնել էին, որ պուրակում հատված 4 վնասված ծառի փոխարեն 9 նորն է տնկվելու։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |