Օղակաձև այգու 98 տնտեսվարողի մեծ մասի պայմանագրերի ավարտից հետո կանաչապատում կարվի![]() 4 օգոստոսի 2020 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Երևանի Օղակաձև զբոսայգում օգոստոսի 4-ի դրությամբ կա 98 տնտեսվարող, որոնց մեծ մասի պայմանագրերն ավարտից հետո չեն երկարացվելու, իսկ այդ տարածքներն անցնելու են համայնքին և կանաչապատվելու են: Այդ մասին հայտարարել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը: Նա մանրամասնել է, որ կանաչապատ տարածքների ավելացման հարցում շատ հաճախ առաջանում են օրենսդրական խնդիրներ, որոնք լուծելու ուղղությամբ աշխատանք է տարվում ԱԺ գործընկերների հետ: «Այժմ շրջանառության մեջ է վարձակալական պայմանագիրն անորոշ ժամկետով երկարացնելու դրույթը փոփոխելու նախագիծը», - տեղեկացրել է նա։ Պողոսյանը հայտարարել է նաև, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնում Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում կանաչապատման աշխատանքներն աննախադեպ ծավալների են հասել, այդ թվում` ոռոգման ոլորտում։ Ասուլիսին մասնակցող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է վերջին օրերին ակտիվիստների կողմից բարձրաձայնվող հարցին, թե Մաշտոցի պուրակում կառուցապատողը 4 հաստաբուն ծառ է հատել։ Պուրակում կառուցապատման թեմայով քաղաքապետը որոշ մանրամասներ է հայտնել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |