Հայկական ընկերությունը թոքերի արհեստական օդափոխման սարքերի արտադրման արտոնագիր է ստացել NASA-ից 4 օգոստոսի 2020 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Հայկական YEA Engineering ընկերությունը լիցենզավորում է ստացել NASA-ի Jet Propulsion Laboratory-ի կողմից` մշակելու և արտադրելու Covid-19 բուժման ընթացքում կիրառվող VITAL թոքերի արհեստական օդափոխման համակարգեր։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ «Լիցենզավորման մրցույթին 42 երկրից դիմել է 330 ընկերություն, որոնցից ընդամենը 28-ին է հաջողվել ստանալ լիցենզիա»,- ասվում է գրառման մեջ: Դեռևս 2020-ի ապրիլին Հայաստանի ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչները նշել էին, որ աշխատում են թոքերի արհեստական շնչառության նոր սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության մշակումների վրա և կոնկրետ առաջարկություններ են ներկայացնելու: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |