Բելգիայում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպանը հետ է կանչվել. Նորն է նշանակվել

Բելգիայում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպանը հետ է կանչվել. Նորն է նշանակվել

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Թաթուլ Մարգարյանը հետ է կանչվել Բելգիայում և Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից:

Նախագահի հրամանագրով Բելգիայում ՀՀ դեսպան, ինչպես նաև Եվրոպական միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար է նշանակվել Աննա Աղաջանյանը։

Մարգարյանը 2005-2014-ին եղել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 2014-ից նշանակվել է Բելգիայում արտակարգ և լիազոր դեսպան, 2015-ից նաև Լյուքսեմբուրգում։

 Ուշագրավ
---