Մաշտոցի պուրակում շինարարության մեծ շեղման դեպքում շինթույլտվությունը կվերացվի․ Էտված ծառերի տունկի պայմանագիր կա![]() 4 օգոստոսի 2020 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը Մաշտոցի պուրակում կառուցապատողի հետ պայմանագիր ունի ծառեր տնկելու մասին, եթե կառուցապատողը չանի դա, քաղաքապետարանը կանի, PanARMENIAN.Net ի հարցին ի պատասխան ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա նշել է՝ ըստ պայմանագրի՝ նման պարագայում իրենք իրենց միջոցներով են տնկելու ծառերը՝ գումարն օրենքով սահմանաված կագով ստանալով կառուցապատողից։ Մարությանը նաև պատասխանել է հարցին, թե արդյոք համաձայնեցվել է Մաշտոցի պուրակի շինությունը քաղաքապետարանի հետ և ինչու չի կառուցվել ավելի «թեթև» շինություն՝ ներկա «բետոնաշատ» կառույցի փոխարեն: «Կան արձանագրություններ, որ շինության կառուցման ժամանակ շեղումներ են եղել։ Եթե մեծ է շեղումը, շինթույլտվությունը կվերացվի, եթե ոչ, ապա պետք է գա այն ստանդարտներին, որով ի սկզբանե թույլտություն է եղել»,- ասել է քաղաքապետը։ Ակտիվիստները վերջին օրերին հայտարարել էին, որ Մաշտոցի պուրակում կառուցապատողը ծառեր է կտրել։ Քաղաքապետարանից նշել են, որ կտրված 4 ծառը խնդիր են ունեցել և առողջ չեն եղել։ Դրանց փոխարեն նախատեսվում է 9 նոր ծառ տնկել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |