Կալիֆոռնիայի նահանգապետ․ Սան Ֆրանցիսկոյի դպրոցի հակահայկական գրաֆիտին զզվելի է

Կալիֆոռնիայի նահանգապետ․ Սան Ֆրանցիսկոյի դպրոցի հակահայկական գրաֆիտին զզվելի է

PanARMENIAN.Net - Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի պատին հայտնված հակահայկական գրաֆիտին զզվելի է, իսկ ատելության նմանատիպ դրսևորումը տեղ չունի Կալիֆոռնիայի նահանգում, հայտարարել է նահագապետ Գեյվին Նյուսոմը։

Նահանգապետը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է հրապարակել հայկական դպրոցի պատերին արված ատելության խոսքերով գրությունների մասին՝ դրան կցելով նաև իր մեկնաբանությունը։

Հուլիսի 24-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Սան Ֆրանցիսկոյի ԳԶՎ Ազգային վարժարանի շենքը։ Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 12-16-ի հայ-ադրբեջանական բախումներից հետո ողջ աշխարհում հայերի և ադրբեջանցիների հարաբերությունների լարման ֆոնին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---