Աջափնյակում մետրոյի կայարանը կկառուցի պետությունը 4 օգոստոսի 2020 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Երկարատև բանակցություններից հետո որոշվել է, որ Աջափնյակում մետրոյի կայարանը կառուցելու է պետությունը, հայտնել է քաղաքապետ Հայկ Մարությանը: «Մենք մեզ վրա ենք վերցրել մրցույթի անցկացումը: Երբ կունենանք նախագիծ, այն կդնենք մրցույթի: Բաց տենդեր կլինի, և այն շինարարական ընկերությունը, որը կհաղթի, կկառուցի մետրոյի կայարանը: Այս պահին երկփուլ մրցույթի պայմաններն են գրվում», - ասել է նա։ Ավելի վաղ քաղաքապետը հայտնել էր Աջափնյակում մետրոյի կայարան կառուցելու մասին։ 2019-ին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշել էր, որ բանակցությունները ներդրողի հետ հասել են մետրոյի կայարանի և կամրջի նախագծման փուլ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |