ՌԴ արտագնա աշխատանքի մեկնածների կեսից ավելին մտադիր է այնտեղ հաստատվել![]() 4 օգոստոսի 2020 - 16:30 AMT PanARMENIAN.Net - ՌԴ արտագնա աշխատանքի մեկնածների կեսից ավելին մտադիր է մշտական բնակություն հաստատել այդ երկրում, չնայած, որ պանդեմիայի ժամանակ աշխատանքից զրկվել է յուրաքանչյուր երրորդը։ Այդ են վկայում ՌԴ-ում իրականցված «Կորոնավիրուսն ու աշխատանքային միգրացիան» հետազոտության արդյուքները։ ՌԴ-ում գտնվող և երկրից հեռացած աշխատանքային միգրանտների առցանց և հեռախոսային հարցումների միջոցով հետազոտության հեղինակները պարզել են, որ աշխատանքային միգրանտների գործազրկության պիկը ապրիլին էր, երբ աշխատանքից զրկվել է 33․8%-ը, գրում է «Վեդոմոստին»։ Չնայած, որ աշխատանքից ազատված միգրանտների կեսից ավելին, որոնք հիմնականում ԱՊՀ երկրներից են, կորոնավիրուսի ամենաակտիվ շրջանում գումար չունեին նույնիսկ սննդի համար, շատ քչերն էին պատրաստ հեռանալ ՌԴ-ից։ Հարցման մասնակիցների 42․7%-ը վստահ էր, որ կկարողանա վերադառնալ նախկին աշխատանքին, իսկ 42․8%-ը կարծում էր, որ նոր աշխատանք կգտնի։ Դա բացատրվում է նրանով, որ տնտեսական վիճակն ու աշխատաշուկան ԱՊՀ երկրներում շատ ավելի վատ վիճակում են, քան ՌԴ-ում։ «Արտագնա աշխատանքի մեկնողները մեղմում են աշխատատեղերի պակասն արագ աճող բնակչությամբ երկրներում (Ղրղզստան, Ուզբեկստան, Տաջիկստան) կամ կրճատվող աշխատաշուկայով երկրներում (ՀՀ, Մոլդովա, Ուկրաինա)»,- ասվում է հետազոտության մեջ։ Եթե ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների սահմանափակումները պահպանվեն, հետխորհրդային երկրների տնտեսություններն ավելի լուրջ ճգնաժամում կհայտնվեն։ Օգոտոսի 3-ին ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է խստացնել աշխատանքի իրավունքի տրամադրումը միգրանտներին, քանի որ կորոնավիրուսի պատճառով առաջացած գործազրկությունը հանգեցնում է հանցավորության աճի օտարերկրյա քաղաքացիների շրջանում։ Կորոնավիրուսի առաջացրած ճգնաժամի պատճառով ՀՀ-ից տասնյակ հազարավոր մարդիկ չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի։ Հայաստանից, հատկապես Լոռու, Գեղարքունիկի և Շիրակի մարզերից յուրաքանչյուր տարի տասնյակ հազարավոր մարդիկ են մեկնում Ռուսաստան արտագնա աշխատանքի և աշնանը վերադառնում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |