Իկեր Կասիլյասն ավարտում է ֆուտբոլային կարիերան![]() 4 օգոստոսի 2020 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» և պորտուգալական «Պորտուի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է ֆուտբոլիսիտի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Նա 39 տարեկան է։ Այդ մասին ֆուտբոլիստը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Ֆուտբոլից հեռանալու նրա որոշման մասին հայտնի էր դեռ ձմռանը։ Կասիլյասն առաջադրվել էր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, սակայն հետո հանեց թեկնածությունը։ Ըստ վերջին տեղեկությունների՝ նա կվերադառնա «Ռեալ» որպես նախագահի խորհրդական։ Մարզիկը «Ռեալի» սան է, հանդես է եկել ակումբի կազմում 1998-2015թթ։ Այդ թիմի կազմում նա 18 տիտղոս է նվաճել, այդ թվում 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է երկրի գավաթն ու Չեմպիոնների լիգայի 3 գավաթ։ «Պորտուի» կազմում, որտեղ նախկին դարպասապահն անցկացրել է կարիերայի վերջին տարիները, Կասիլյասը 2 անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն, նվաճել Ազգային գավաթն ու Սուպերգավաթը։ 2000-2016թթ․ Կասիլյասը հանդես է եկել նաև Իսպանիայի հավաքականի կազմում։ Ազգային թիմի հետ նա 2 անգամ հաղթել է Եվրոպայի առաջնությունում և մեկ անգամ աշխարհի չեմպիոն դարձել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |