Ռազմարդյունաբերության կոմիտեում ամփոփել են հուլիսին տեղական ԱԹՍ-ների կիրառումը

Ռազմարդյունաբերության կոմիտեում ամփոփել են հուլիսին տեղական ԱԹՍ-ների կիրառումը

PanARMENIAN.Net - Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն ընդունել է հայկական անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունների ղեկավարներին։

Նրանք ներկայացրել են իրականացվող ընթացիկ աշխատանքները, մատնանշել ոլորտային ցուցանիշների բարելավման իրենց պատկերացումները: Դավթյանը լսել է առաջարկությունները, ներկայացրել ոլորտի զարգացման իր տեսլականը:

Հանդիպմանն ամփոփել են հուլիսի մարտերին հայկական արտադրության ԱԹՍ-ների կիրառման փորձը:

«Քննարկվել են Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի գիտահեն զարգացման հնարավորությունները, ԱԹՍ-ների կատարելագործման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հուլիսի 29-ին ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարության հետ քննարկվել էր հայկական ԱԹՍ-ների և ՀՕՊ-ի կիրառումը հուլիսի մարտերում։

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Մարտերի ընթացքում հայկական բանակին հաջողվել էր ՀՀ-ում արդիականացրած զենքերով շարքից հանել հակառակորդի 14 անօդաչու թռչող սարք։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---