Ջերմուկում բողոքում են Ամուլսարի շահագործման դեմ. Ցույցին առողջարանների աշխատակիցներ էլ կմիանան 4 օգոստոսի 2020 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Ջերմուկի «տաքսիների կանգառ» կոչվող հրապարակում մի խումբ քաղաքացիներ են հավաքվել՝ բողոքելու Ամուլսարի հանքի շահագործման դեմ, նրանց երեկոյան նաև միանալու են քաղաքի առողջարանների աշխատակիցները, հայտնել է բնապահպան-ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը, փոխանցում է Aravot.am-ը։ Բնապահպան-ակտիվիստների, Ամուլսարի պաշտպանների համար բողոքի պատճառ են դարձել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական ծառայության աշխատակիցների գործողությունները, որոնք օգոստոսի լույս 4-ի գիշերը հեռացրել էին Ամուլսարի պահապանների տնակներն ու դրանց փոխարեն տեղադրել իրենցը։ Դրանից հետո Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչները կոչ էին արել հավաքվել Ամուլսարում։ Արձագանքելով բնապահպանների հայտարարություններին, «Լիդիան Արմենիա» ընկերությունը իրավապահ մարմիներին կոչ էր արել հետամուտ լինել տարածքում օրինականության վերականգնմանը և ապահովել քաղաքացիների անվտանգությունը։ Նրանք նշել էին, թե արդեն 2 տարի է՝ իրենց օրինական տարածքում ապօրինի տնակներ են։ «Լիդիան Արմենիան» Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հնարավորություն ունեցող ընկերությունն է։ Հանքի շահագործումն այժմ կասեցված է բնապահպանների ցույցերի ու բողոքների պատճառով։ 2018-ից այնտեղ ակտիվիստները փակել են հանք տանող ճանապարհն ու պահանջում են դադարեցնել դրա ահագորոծումը, քանի որ տարածքն էկոլոգիական վտանգի տակ է հայտնվում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |