Ամուլսարում բախվել են ոստիկաններն ու քաղաքացիները․ Բերման ենթարկվածներ կան 4 օգոստոսի 2020 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Ամուլսարի մերձակա տարածքում իրավիճակը լարվել է, ոստիկանների և հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիների միջև բախում է սկսվել, կան բերման ենթարկվածներ, փոխանցում է Aysor.am-ը։ Ոստիկանության աշխատակիցները հոդորում են ավտոշարասյունով ճանապարհը փակած ցուցարարներին դադարեցնել ցույցը, սակայն ակցիայի մասնակիցներն ընդդիմանում են։ Տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։ Տեղում են նաև Վայոց Ձորի ոստիկանապետ Մկրտիչ Ազիզյանն ու ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։ Օգոստոսի 4-ի առավոտյան բնապահպանները հայտնել էին, որ հանքի շահագործման վկայական ունեցող «Լիդիան Արմենիայի» պահնորդական ծառայությունն Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է տեղից ու փոխարենը դրել իրենցը: Նրանք կոչ էին արել բոլորին միանալ իրենց Ջերմուկում կամ ակցիա իրականացցնել մայրաքաղաքում։ Ընթերցեք նաև․ Ջերմուկում բողոքում են Ամուլսարի շահագործման դեմ. Ցույցին առողջարանների աշխատակիցներ էլ կմիանան Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Տոյվո Կլաարն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Նրա թեկնածությունը Բորելի առաջադրումների ցուցակում է Մեծ Բրիտանիայում ՀՀ ռազմական կցորդի հաստիք է սահմանվել Փաշինյանը որոշում է ստորագրել ԱՄՆ Պետդեպ․ Չենք տեսել մի փաստ, որ ՌԴ ԶՈւ–ն նպաստի խաղաղությանը Հվ․ Կովկասում, որի վառ օրինակն են 2023–ի աշնան իրադարձությունները ԼՂ–ում Նա հիշեցրել է, որ ԱՄՆ–ն չի եղել եռակողմ համաձայնության անդամ Մինչև 1% cashback Wildberries-ում` IDBank-ի քարտով վճարելիս Մեկ ամսվա ընթացքում առավելագույն քեշբեքի սահմանաչափը 5 000 դրամ է |