Ադրբեջանում հայտնել են ձերբակալված ընդդիմադիրների խոշտանգման մասին 4 օգոստոսի 2020 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի «Պաշտպանության գիծ» իրավապաշտպանական կազմակերպության նախագահ Ռուֆատ Սաֆարովը բարձրաձայնել է, որ իր տեղեկություններով՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության ձերբակալված անդամներին խոշտանգում են։ Հայտարարությունից հետո իրավապաշտպանը կանչվել է գլխավոր դատախազության քննչական վարչություն։ Նրան զգուշացում են տվել սոցցանցերում «ապատեղեկատվություն» տարածելու համար։ Turan.az-ին իրավապաշտպանը պատմել է, որ Ֆուադ Գահրամանլին և Սեմուր Ահմեդովին խոշտանգելու մասին ինֆորմացիան ստացել է անանուն աղբյուրից։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ ձերբակալվածների մոտ փաստաբանների այցը և ընտանիքների անդամների հետ հեռախոսակապն արգելվել է, իրենք որոշել են հրապարակել տեղեկությունը, դիմել Օմբուդսմենին և Կարմիր Խաչին։ «Դատախազությունը հայտարարել է, որ խոշտանգման մասին տեղեկությունն անհիմն է։ Սակայն, քանի որ նրանց մոտ պաշտպանների չեն թողել, մեզ լուրջ մտահոգում է նրանց ճակատագիրը»,- ասել է նա։ Խոշտանգման մասին լուրերը հերքել է նաև Օմբուդսմենը։ Սաֆարովն այս կապակցությամբ ասել է, որ երբ ինքը քաղբանտարկյալ էր, նույնպես խոշտանգվում էր բանտում, սակայն ՄԻՊ-ը հայտարարում էր, որ նման բան չկա։ Իրավապաշտպանի հայտարարությունից հետո Գահրամանլիի եղբայրը հայտնել է, որ իրենց վերջապես թույլ են տվել խոսել Ֆուադի հետ։ Խոշտանգման մասին խոսակցություն չեն ունեցել, քաղգործիչը հայտարարել է, որ ամեն ինչ լավ է։ Ինչ վերաբերում է Սեմուր Ահմեդովին, հրապարակվել է նրա նամակը, որում նշում է, որ իրեն խոշտանգում են։ Ավելի վաղ ԵԽ-ում Նիդերլանդների ներկայացուցիչ, սոցիալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Քաթի Փիրին արձագանքել էր Ադրբեջանում մարդու իրավունքների տագնապալի խախտումներին և նշել, որ իրենք անհանգստացած են Գահրամանլիի դեմ դաժան խոշտանգումներով։ Նա կոչ էր արել Եվրոպական միությանը նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի որոշ պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են բռնի գործողությունների, ընդդիմության և հանրության դեմ ճնշումների համար։ Ադրբեջանի իշխանությունները Բաքվում «Ղարաբաղի ազատագրում» պահանջող հուլիսի 15-ի ցույցը որպես առիթ են օգտագործում Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության անդամներին և ակտիվիստներին ձերբակալելու համար։ Ակտիվիստները հիմնականում մեղադրվում են ուրիշի գույքը ոչնչացնելու, հասարակական կարգը խախտելու և ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |