ԱԱԾ-ն շարունակում է ստուգել ադրբեջանցի հաքերների՝ ՀՀ պետսերվերներ ներթափանցելու մասին լուրը![]() 4 օգոստոսի 2020 - 19:18 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ-ն շարունակում է ստուգել, թե ինչ ծագում ունի համացանցում շրջանառվող սքրինշոթը, որը պատկերում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նա նաև նշել է, որ սքրինշոթը չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվություն կորզելու մասին․ «ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները նշված լուսապատճենի ծագումը պարզելու և պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ»։ Ադրբեջանցի հաքերներն ավելի վաղ հայտնել էին, որ կարողացել են ՀՀ կառավարական ներքին ցանցից տանել 55 ՏԲ տեղեկատվություն և հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալները։ PanARMENIAN.Net ի հետ զրույցում ԱԱԾ տեղեկատվական կենտրոնից օգոստոսի 4-ի կեսօրին հայտնել էին, որ տեղեկատվությունը ստուգման փուլում է։ Հունիսին ադրբեջանցի հաքերները ՀՀ-ից մոտ Covid-19-ով 3500 հիվանդի կամ կոնտակտավորի տվյալներ էին հանրայնացրել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |