Մոտ 100 զոհ Բեյրութում՝ այդ թվում երեք հայ․ Քաղաքը պայթյունից մեծ վնասներ է կրել![]() 5 օգոստոսի 2020 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Բեյրութում օգոստոսի 4-ի պայթյունի զոհերի հաստատված թիվն ամսի 5-ի առավոտվա տվյալով մոտ 100 է, 4000-ից ավելի մարդ էլ վիրավորվել ու տուժել է։ Պաշտոնական վարկածով՝ 2014-ից նավահանգստում պահվող ամոնիումի նիտրատի հազարավոր տոննաների պայթյուն է եղել, փոխանցում է The Guardian-ը։ Ուժգին պայթյունից տուժել է նաև հայկական համայնքն ու Բուրջ Համուդ թաղամասը, զոհվել է 3 հայ, այդ թվում՝ տեղի լիբանանյան Կատաիբ կուսակցության առաջնորդ Նազար Նաջարյանը, հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին ևս վնասվել է։ Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ տուժել է անգամ 15 կմ հեռավորությամբ գտնվող ՀՀ դեսպանատունը։ Լիբանանի մայրաքաղաքում ամենածանր վնասներից մեկը կարող է դառնալ ցորենի էլեվատորի ոչնչացումը, փոխանցում է ABC-ն։ Save the Children Կազմակերպությունից հայտնել են, որ քաղաքում սննդի ճգնաժամը կարող է մեծանալ (Լիբանանում մինչ այդ էլ սննդի ճգնաժամ էր հասունանում)։ Լիբանանը բարեկամ երկրներից օգնություն է խնդրել։ Կոչին արդեն արձագանքել են Ֆրանսիան, Իրանը, ԱՄՆ-ն ու նաև Իսրայելը։ Բեյրութի պայթյունն այնքան ուժգին է եղել, որ զգացվել է նույնիսկ Կիպրոսում (մոտ 240 կմ հեռավորության վրա), որդանանցի գիտնականների խոսքով` 4․5 մագնիտուդով երկրաշարժի հավասար ցնցում է եղել։ Photo. AP
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |