ԱԳՆ․ Բեյրութում 3 հայ է զոհվել, 100-ը՝ վիրավորվել![]() 5 օգոստոսի 2020 - 10:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ տեղեկություն կա Բեյրությում պայթյունի հետևանքով ազգությամբ հայ երեք զոհվածի և մոտ 100 վիրավորի մասին։ Բայց, ըստ գերատեսչության, այս թվերը կարող են աճել, քանի որ մեծ է անհետ կորածների թիվը։ Լրատվամիջոցներից և սոցցանցերի օգտատերերից հայտնի է դառնում, որ մահացածներից մեկը բույժքույր Ջեսիկա Բեզջյանն է, նա պայթունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում: Մյուս զոհվածը Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության առաջնորդ Նազար Նաջարյանն է։ Ֆեյսբուքյան գրառումից պարզ է դառնում, որ մահացել է նաև բանկի աշխատակից Ջեք Բարամաքյանը։ Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյուններն այնքան ուժգին են եղել, որ լսվել են քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Photo. AP ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |