ԱՀԿ-ի հորդորը ՌԴ-ին՝ զգուշավոր լինել Covid-19-ի դեմ պատվաստանյութի հարցում![]() 5 օգոստոսի 2020 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել Ռուսաստանին զգուշավոր լինել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրության հարցում, որի մասին հայտարարել են ՌԴ իշխանությունները, գրում է BBC-ն։ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտվել են և հոկտեմբերին կսկսվի զանգվածային պատվաստումը։ ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը, անդրադառնալով ռուսական պատվաստանյութին, ասել է․ «Գոյություն ունի միջազգայնորեն ճանաչված կարգ և կան որոշակի կանոններ։ Յուրաքանչյուր պատվաստանյութ կամ այլ դեղամիջոց պետք է կլինիկական տարբեր փորձարկումների և թեստերի ենթարկվի, և միայն դրանից հետո արտոնագիր ստանա և կիրառվի»։ Նա հավելել է, որ երբեմն գիտնականները հայտարարում են նոր մշակումների մասին, ինչնը լավ զարգացում է։ «Բայց մեծ տարբերություն կա մշակման կամ, հնարավոր է, աշխատող պատվաստանյութի և բոոր այդ փուլերով անցնելու միջև»։ ՌԴ Գամալեի անվան Համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի մշակած պատվաստանյութը չկա այն 6 պատվաստանյութի թվում, որոնք երրորդ փուլի փորձարկումներ են անցնում, ինչը ենթադրում է հիվանդների մեծ խմբերի մասնակցություն։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |