Սարգսյանը` Լիբանանի նախագահին․ Խորապես ցնցված եմ պայթյունի լուրից, ՀՀ-ն պատրաստ է աջակցել![]() 5 օգոստոսի 2020 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախագահ Միշել Աունին, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։ Սարգսյանը նշել է, որ Լիբանանի համար ծանր պահին ՀՀ-ն պատրաստակամ է աջակցել եղբայրական երկրին։ «Խորապես ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի լուրից: Այս ողբերգությունը խլեց բազում կյանքեր և դարձավ հսկայական ավերածությունների պատճառ: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և եղբայրական Լիբանանի ժողովրդին»,- ասված է նախագահ Սարգսյանի հեռագրում: Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Մահացածների թվում 6 հայ կա։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |