Փայլան. Ամեն ինչ պետք է անել՝ ամոքելու Բեյրութի ցավը![]() 5 օգոստոսի 2020 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Բեյրութում հզոր պայթյունին, գրել է, որ ամեն ինչ պետք է անել` ամոքելու Բեյրութի ցավը։ «Բեյրութում ահավոր աղետ է տեղի ունեցել: Ամեն ինչ պետք է անել՝ ամոքելու համար Բեյրութի ցավը»,- ասվում է Փայլանի գրառման մեջ Նա նաև ավերածությունների լուսանկար է հրապարակել: Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, տուժել է նաև հայկական թաղամասը, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը։ Հայ համայնքում կան զոհեր և վրավորներ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |