Ծառուկյանը ֆինանսապես կաջակցի Լիբանանի հայ համայնքին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը![]() 5 օգոստոսի 2020 - 13:33 AMT PanARMENIAN.Net - «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆինանսական միջոցներ կհատկացնի Բեյրութում աղետից տուժած հայրենակիցներին, համայնքային կառույցներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը: Այդ մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է կաթողիկոս Արամ Առաջինին՝ հեռախոսազրույցում։ ԲՀԿ նախագահն իր ցավակցությունն է հայտնել հզոր պայթյունների հետևանքով լիբանանահայ հայրենակիցների մահվան կապակցությամբ: Նա Արամ Առաջինին հայտնել է իր անվերապահ զորակցությունը՝ հավելելով, որ միջոցները կհատկացվեն անհապաղ՝ օգոստոսի 5-ին։ Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, տուժել է նաև հայկական թաղամասը, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը։ Հայ համայնքում կան զոհեր և վրավորներ։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |