Բեյրութում պայթյունից հասցված վնասը գնահատել են $3-5 մլրդ 5 օգոստոսի 2020 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդը $3-5 մլրդ է գնահատել վնասը Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից։ Աբբուդը նաև հայտնել է 10 հրշեջի մահվան մասին։ Նա հավելել է նաև, որ անօթևան մնացած բնակիչների թիվը հարյուրներով է հաշվում, գրում է ՏԱՍՍ-ը` LBC հեռուստաալիքին հղոմով։ Բեյրութն աղետի գոտի է հայտարարվել, երկրում սուգ է։ 2 շաբաթով արտակարգ դրություն է սահմանվել։ Վերջին տվյալերով՝ պայթյունի հետևանքով 100-ից ավելի մարդ է զոհվել, ավելի քան 4000-ը՝ տուժել է։ Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Այն այնքան ուժգին է եղել, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, տուժել է նաև հայկական թաղամասը, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը։ Հայ համայնքում կան զոհեր և վրավորներ։ Վնասաներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Photo. AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը |